Յոթ «Լավագույն ուղերձ» մրցանակով ամփոփվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որի ընթացքում ցուցադրվեց 57 ֆիլմ 17 երկրից:
Մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 21 ժապավեն 8 երկրից:
Հայաստանից «Ֆրեսկո»-ի մրցութային ծրագրում ընդգրկվել է միայն մեկ ֆիլմ՝ «Խավարում»-ը, որի ռեժիսորն է Արա Երնջակյանը։
Կազմակերպիչները ոգեւորությամբ նշեցին, որ փառատոնի ընթացքում լսողության խնդիրներ ունեցողները ավելի ակտիվ են մասնակցել ֆիլմերի քննարկումներին։
Լավագույն ֆիլմերի համար մրցանակներ էին պատրաստել Խարբերդի մանկատան
սաները։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ