Ինչպես և սպասվում էր, Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը օգոստոսին կայանալիք երկրի նախագահի ընտրություններում առաջադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը, հաղորդում է «Հուրիեթ» թերթը:
Հուլիսի 1-ին ԱԶԿ-ի համագումարի ժամանակ Էրդողանի թեկնածության մասին որոշումը հայտարարել է կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը, որի պնդմամբ, այդ որոշումը կայացվել է երկար խորհրդակցություններից հետո, սակայն ԱԶԿ բոլոր պատգամավորները պաշտպանել են վարչապետի թեկնածությունը:
Թուրքիայի նախագահի ընտրությունների քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 10-ին: Այս ընտրություններն առաջինն են երկրի պատմության մեջ, երբ նախագահին ընտրում է ժողովուրդը, նախկինում Թուրքիայի առաջնորդին ընտրում էր խորհրդարանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ