Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է

Հուլիս 01,2014 16:51

«Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է, և ոտնահարվել են դիմորդների իրավունքները, որոնք սույն թվականի հունիսի 29-ին հանձնել են քննություն «Գծագրություն» առարկայից: Վերոնշյալ խախտումների վերաբերյալ փաստարկները հինգն են:

1. Քննասենյակներում պետք է տեղադրված լինեին տեսախցիկներ, որոնք բացակայում էին:
2. Ըստ կարգի՝ դիմորդը մոտենում և վերցնում է քննական տոմս, սակայն քննական տոմսերը բաժանվել են հանձնաժողովի անդամի կողմից առձեռն, ով կազմել էր տոմսերը: Վերջինս նաև դիմորդների հետ էր պարապել և իրավունք չուներ լինելու հանձնաժողովի անդամ: 3
3. Դիմորդին պետք է տրամադրվեր հանձնած գծագրի պատճեն, որը չի տրամադրվել, ինչն էլ վկայում է ստուգող հանձնաժողովի կողմից աշխատանքներում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: 4
4. Դիմորդի անունը և ազգանունը պետք է գրվեին գծագրի`այսինքն դիմորդի տվյալ աշխատանքի վրա, սակայն գրվել է հավելյալ թերթիկի վրա և ամրացվել գծագրին: Սա ևս հնարավորություն է տալիս փոփոխելու աշխատանքները: 5
5. 2014թ. հրատարակված գծագրության ուղեցույցը, որը հիմք էր հանդիսանում դիմորդներին՝ պատրաստվելու քննությանը, չի պարունակել նմանատիպ առաջադրանքի որևէ նմուշ դիզայն բաժնի համար նախատեսված խնդիրների ցանկում:
Ելնելով վերոնշյալից՝ մենք `դիմորդներս, պահանջում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարից ուսումնասիրել այս փաստերն ու կազմել նոր հանձնաժողով՝ նոր քննության անցկացման համար»:

Եղիազարյան Էլենա Կարենի
Հունանյան Լիանա Անդրանիկի
Միքաելյան Աննա Արմենակի
Սարգսյան Անի Աշոտի
Առաքելյան Էդգար Ղազարոսի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031