Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկանք 2014 թվականի առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Հուլիս 01,2014 16:47

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով: Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը զենքի հետ վարվելու կանոնների խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով: Հարկ է նշել, որ 2013 թ-ի ամբողջ ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացել է 5 զինծառայող, իսկ 2014 թ-ի միայն առաջին կիսամյակում արդեն զոհվել է կրկնակի թվով զինծառայող՝ 11 հոգի, որից 3-ը՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով, մյուսները, ըստ լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվության, դիպուկահարների կողմից: Բացի այդ, նշված ժամանակահատվածում մահացության դեպքերը 2013 թ-ին կազմում էր 15 հոգի, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում մահացության դեպքերը ավելի քան 30 տոկոսով ավելացել են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ պատրաստել է տեղեկանք, որն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031