Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պորոշենկոն դադարեցրել է հրադադարի ռեժիմը. Интерфакс-Украина

Հուլիս 01,2014 16:36

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքում որոշում է կայացրել դադարեցնել Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Այսպիսով, հրադադարի ռեժիմը, որը նախագահը հայտարարել էր հունիսի 20-ին ու երկարաձգվել է մինչև հունիսի 30-ը, ժամը 22:00-ն (Երևան՝ 23:00), համարվում է ավարտված գործողություն», – հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից:

Պորոշենկոն իր ուղերձում նշել է, որ «խաղաղության ծրագրի բացառիկ հնարավորությունը չիրագործվեց»: Միակողմանիորեն հրադադարի ռեժիմ մտցնելով՝ Պորոշենկոն անջատականներին հնարավորություն էր տվել զինաթափվել կամ լքել երկիրը:

«Մենք կհարձակվենք և կազատագրենք մեր հողերը», – ասել է նա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031