ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանն արդեն 3-րդ անգամ ցուցմունք է տալիս։ Այս մասին այսօր «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ այդ ընթացքում որեւէ անգամ չի նշվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները։
«Այս գործին քաղաքացիաիրավական գնահատական պետք է տրվեր, այլ ոչ թե քրեական»,- նշեց պաշտպան Յուրիկ Խաչատրյանը։
Նա հույս ունի, որ նախաքննությունը օբյեկտիվ կընթանա, եւ կբացահայտվի իրականությունը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ