Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կնիկդ կերազի իմ տեսքին լինի». Փոխոստիկանապետի ու ցուցարար կնոջ զրույցը (Տեսանյութ)

Հուլիս 01,2014 16:27

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը լսելուց հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի բակում հավաքված քաղաքացիները թանկացման համար առաջինը շնորհավորեցին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ապա ոստիկաններին:

Մի քանի քաղաքացի էլ մոտեցան փոխոստիկանապետին ու սկսեցին հարցերի տեղատարափ:

«Չե՞ք ուրախանում»,- հարցին՝ պարոն Օսիպյանը զարմանքով պատասխանեց. «Ինչո՞ւ ուրախանանք, կարո՞ղ է ոստիկանների գրպանին չի կպնում»:

Մի քաղաքացի էլ վրա տվեց.«Պարոն Օսիպյան, շնորհավորում եմ, ձեր ուզածին հասաք»:

Պարոն Օսիպյանն էլ քաղաքացիների հետ զրույցում պնդում էր, որ իրենք էլ են ընդունում, որ Հայաստանում կան իրավագիտակից քաղաքացիներ, բայց այդ քաղաքացիները պետք է գործեն օրենքի սահմաններում:

Այդ պահին մի կին զրույցի մեջ մտավ ու հակադարձեց. «Գիտակից քաղաքացին այդ փողը որտեղի՞ց է տալու, գողություն անի՞ ձեր նման»:

Հետո, երբ նկատեց, որ փոխոստիկանապետն իր հարցերին չի պատասխանում պնդեց. «Քեզ եմ հարցնում»:

Լեզվակռիվ սկսվեց, փոխոստիկանապետը նկատեց.«Քեզ չէ, Ձեզ»:

Իսկ կինը հակադարձեց.«Էդքան կա՞ս»:

Պարոն Օսիպյանն էլ պատասխանեց.«Իսկ դուք էդքան կա՞ք»:

«Այո’, ոչ մեկի խամաճիկը չեմ»,- շարունակեց կինը:

Պարոն Օսիպյանը կնոջը ամոթանք տվեց, հետո հորդորեց մի քիչ բարի լինել:

Տիկինն ավելի ոգեւորվեց ու պնդեց, որ էնքան բարի է, որ.«Ես էնքան բարի եմ, որ դուք հլը սաղ եք մնացել»: Հետո էլ պարոն Օսիպյանի դիտարկմանը, թե՝ երեւում է, պատասխանեց.« Իսկ ի՞նչս էր պակաս, կնիկդ կերազի իմ տեսքին լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. aa says:

    բայց էս մարդու գործն էլ գործ չի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031