Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մութաֆյան. «Թատրոնը միջին եւ ավագ սերունդների համար դարձել է անհետաքրքիր»

Հուլիս 01,2014 15:51

«Ծնողները սկսել են իրենց երեխաներին թատրոն տանել, սա ամենակարեւոր խնդիրն է, որ այսօր նկատելի է»,- այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Պետական կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Նա նշեց, որ կարեւորում է երեխաների համար բեմադրվող ներկայացումները, քանի որ համարում է, որ թատրոն մտած 100 երեխաներից 10-ը ապագա հանդիսատես են, եւ նույն կերպ է եղել նախորդ սերունդների հետ: Պարոն Հակոբյանը հայտարարեց, որ այն կարծիքները, թե թատրոնները հանդիսատես չունեն, սխալ են. երեք տարվա ընթացքում Պետական կամերային երաժշտական թատրոնի դահլիճն ապահովել է 70-77 տոկոս զբաղվածություն՝ 120 տարեկան միջին ներկայացումով.

«Հանդիսատեսը ունի դրա կարիքը եւ գնում է թատրոն, իսկ այն թյուր կարծիքը, թե ժողովուրդը գնում է միայն շոուների, դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ միշտ չէ, որ այդպես է: Շոուի գնացող հանդիսատեսը թատրոնի հանդիսատես չէ, նրանց մեծ մասը թատրոն չի գալիս»:

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը նույնպես չի բացառում, որ կա որոշակի տեղաշարժ եւ թատրոնը աստիճանաբար դառնում է կենցաղի եւ ժամանցի բաղկացուցիչ մասը, եւ սխալ է ասել, թե թատրոնը կորցրել է իր ներգործության ուժը եւ հանդիսատեսը կորցրել է թատրոնի նկատմամբ իր ունեցած հետաքրքրությունը: Սակայն նա համարում է, որ թատրոնը միջին եւ ավագ սերունդների համար դարձել է անհետաքրքիր.

«Ցավոք սրտի, միջին եւ ավագ սերունդների մտավորականության ներկայացուցիչները ոչ միշտ է, որ հետաքրքրվում են թատերական կյանքով, ուստի՝ մենք այստեղ ունենք բաց, մենք այստեղ ունենք խնդիր»:

Նա հայտարարեց, որ նախանցած տարվա ընթացքում 6 թատրոն պարգեւատրվել է հանդիսատեսի քանակն ապահովելու համար, եւ այդ ցանկում նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն է.

«Ինչի՞ հաշվին են հանդիսատեսի պլան կատարել՝ վարձակալությա՞ն, ես լավ գիտեմ՝ ի՞նչ մեխանիզմ է գործում. Շատ թատրոններ ոչ թե ներկայացումներին հաճախող հանդիսատեսի քանակն են ներկայացնում, ինչը, բնականաբար, քիչ է: Եթե Օպերայի եւ բալետի թատրոնը՝ այդ ահռելի շենքը, ամսվա մեջ ներկայացնում է 4-5 ներկայացում, այդ ինչպե՞ս են պլան կատարում. Պարզապես այլ միջոցառումների հանդիսատեսների հաճախականությունը գրում են որպես իրենց ներկայացումների հաճախելիություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Հա, որ մի թատերագետ դու լինես, պարզ է, թե ինչ վերաբերմունք կունենան միջին ու ավագ սերնդի մտավորականները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031