Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլեկտրական էներգիայի նոր սակագները ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից

Հուլիս 01,2014 15:36

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուրջ երկու ամիս ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, սույն թվականի հունիսի 4-ից պաշտոնապես տեղեկացրել էր էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ:

Նշված գործընթացը սկսելուն պես` նպատակ ունենալով ապահովել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգավորման թափանցիկությունը, ՀՀ օրենսդրությամբ հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, սույն թվականի հունիսի 4-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է էլեկտրական էներգիայի սակագների վերանայման թեմայով շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպած քննարկումներին և հանդիպումներին՝ ինչպես հանձնաժողովում, այնպես էլ հանձնաժողովից դուրս:

Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են լսումների ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ հանրային խորհրդում, ունեցել են մի շարք հանդիպումներ տարբեր ԶԼՄ-ների, կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ: Նրանց տրվել են համապատասխան պարզաբանումներ և հիմնավորումներ էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ: Աշխատանքային հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են հանձնաժողովի կողմից իրականացված հաշվարկները, տրվել են պարզաբանումներ:

Բոլոր շահագրգիռ անձանց տրամադրվել են հանձնաժողովի տիրապետման տակ գտնվող պահանջված փաստաթղթերը: Էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ բոլոր հաշվարկները տեղադրված են եղել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (www. psrc.am):

2014 թվականի հուլիսի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: Նիստին մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, պետական մարմինների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ: Հ/Կ-ներին ընձեռվել է սեփական առաջարկությունները ելույթներով ներկայացնելու հնարավորություն:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.

1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`

ա. ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031