«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերը կապ չունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ». այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը:
«Այսօր մոլորակի բոլոր սահմաններում տեղի ունեցող դեպքերը կապ ունեն աշխարհում տարբեր անկյուններում տեղի ունեցող զարգացումների հետ: Սահմանում տեղի ունեցած կրակոցները ավելի շատ կապված են 3 ֆունդամենտալ տարածքների հետ, որտեղ կատարվածը արտահայտվում է նաև մեր սահմանային հատվածում: Առաջինը անվանեմ պայքար Եվրոպայի համար, երկրորդը` Ռուսաստանի ճակատագիրը և երրորդը ` իսլամիստների կողմից քաոսի տարածում Արևելքում»,-մեկնաբանեց նա:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ