Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Հայաստանն այսօր ձգտում է դառնալ ռուս-թուրքական նոր դաշինքի ճորտը» (Տեսանյութ) 

Հուլիս 01,2014 14:30

«Հայ ժողովրդի իշխանությունն իրեն պետք է պահի, որպես հայ ժողովրդի իշխանություն, ոչ թե, որպես Պուտինի դրածո»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ՝անդրադառնալով ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին եւ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսին՝ դեպի Մաքսային միություն: «Հայաստանն այսօր ձգտում է դառնալ ռուս-թուրքական նոր դաշինքի ճորտը»,-եզրակացրեց Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ Հայաստանը սխալ ռազմավարական ուղղություն ընտրեց:

Մանրամասները ՝ տեսանյութում

 

 

Հայ-թուրքական հնարավոր հաշտեցման տեսանկյունից դիտարկելով Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի վերջին հոդվածը, որում նա դրական նրբերանգներով էր խոսել իր երկրի կողմից իրականացված հայերի Ցեղասպանության մասին՝ մի կողմ թողնելով նախկին մերժողականությունը, Պարույր Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է ողջուներ Դավութօղլուի նման կեցվածքը:

Միաժամանակ, Հայրիկյանի համոզմամբ, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները պետք է նկատառում հայտնեին, որ Դավութօղլուն մի երկրի պաշտոնյա է, ով 21-րդ դարում, արհամարհելով միջազգային նորմերն ու սկզբունքները, շարունակում է բռնություն իրականացնել Հայաստանի նկատմամբ: Հայրիկյանը նկատի ունի փակ սահմանները, հայ-թուրքական կարգավորման հարցում ԼՂՀ հարցը որպես նախապայման օգտագործելը եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031