Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Դուրս կգամ «Ժառանգությունից», եթե անդամակցությունս ազդի կենտրոնի գործունեության վրա. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 01,2014 13:21

«Կենտրոնի աշխատանքները կազմակերպելն ինձնից խլելու է մեծ ջանքեր, որն անհնար է համատեղել վարչության աշխատանքների հետ։

Փորձագիտական կենտրոնը ենթադրում է անկողմնակալություն, ոչ քաղաքականացված եւ ոչ կուսակցականացված այդ կառույցը գործելու է հավասարակշիռ սկզբունքով։ Հետեւաբար, ենթադրում է ծավալուն աշխատանք, դրա պատճառով դուրս եկա կուսակցության ղեկավար շարքերից»,- պարզաբանեց Ստյոպա Սաֆարյանր։
Պատասխանելով հարցին, թե ապագայում հնարավոր է, որ ինքն այլեւս չզբաղվի կուսակցության որեւէ աշխատանքով, այսինքն՝ դուրս գա «Ժառանգությունից»՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ինձ համար տվյալ պահին էական չէ կարգավիճակը։ Ես քաղաքականությունից չեմ հեռանում, մտածում եմ քաղաքականության վրա ինստիտուցիոնալ ազդեցության մասին, իմ համոզմունքներում ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ հավատալ արժեքներին, ինչի համար էլ անդամակցել եմ կուսակցությանը։ Հետեւաբար, նույն բանն էլ անելու եմ փորձագիտական կտրվածքով՝ ազդելով քաղաքականության եւ քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա։ Շատ տեսական պետք է պատասխանեմ, ես «Ժառանգությունից» դուրս կգամ այն դեպքում, երբ զգամ, որ կուսակցական անդամակցությունը ազդում է կենտրոնի գործունեության վրա կամ էլ երբ տեսնեմ, որ կուսակցության եւ իմ հայացքները չափազանց տարբեր են»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031