Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը ИТАР-ТАСС-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանի հավաքականից ստացած տպավորությունների մասին:
«Բրազիլիայի աշխարհի առաջնությունում մենք քիչ ռուսների չտեսանք, որոնց մասին առաջ շատ բան չգիտեինք: Կարծում եմ, Կապելլոն թիմի խաղը կազմակերպել էր՝ ելնելով նրանից, որ մինչեւ «Ռուսաստան 2018»-ը չորս տարի է մնում: Դա առանձնապես շատ ժամանակ չէ, ինչպես առաջին հայացքից թվում է: Չեմ կարծում, թե Կապելլոյից Բրազիլիայում ինչ-որ անհավանական բան էին սպասում: Ռուսներից պահանջներն ավելի շատ կլինեն տնային աշխարհի առաջնությունում: Եվ իտալացին ռիսկի գնաց՝ մարտի նետելով խաղացողների, որոնք, միանգամայն հնարավոր է, հանդես գան աշխարհի հաջորդ առաջնությունում:
Չեմ կասկածում, որ Ռուսաստանը կանցնի 2016 թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար: Դե, 2018 թվականի աշխարհի առաջնությունը պետք է որ Ռուսաստանի համար մրցաշար դառնա», – ասել է մեր հայրենակիցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ hay4everskyrock.com-ի