Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ

Հուլիս 01,2014 13:17

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ որոշեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Ըստ այդմ` օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 32,85 դրամ 1 կվտ-ժամ-ի դիմաց։ Գիշերային սակագինը՝ 28,85 դրամ է։

Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկեցին հետաձգել սակագնի թանկացման որոշումը, սակայն հանձնաժողովը մերժեց։

Մանրամասները առաջիկայում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Սրանց բոլորի ձեռքերը կտրել է պետք:Իսկ հանձնաժողովի նախագահը ,զարմանալիորեն,դեռ շարունակում է պաշտոնավարել:

  2. Վահրամ says:

    Էլեկտրաէներգիայի գնի թանկացումը հարցի լուծման ամենադյուրին ճանապարհն է, որը ոչ միշտ է հանդիսանում հիմնավորը և արդյունավետը: Այս դեպքում հիմնախնդրի լուծման մարտավարական եղանակը ավելի կարևվորվեց ու հաշվի չառնվեց ավելի կարևոր ռազմավարական խնդիրները, որոնք թաքնված են սոցիալ-տնտեսական զարգացման ու երկրի անվտանգության ապահովման ոլորտներում: Դա զարմանալի չէ, քանի որ հանձնաժողովը որոշումները ընդունում է առանց համապարփակ վերլուծությունների: Վերջապես անհրաժեշտ է հաշվի առնել հասարակ բնակչության ու հայրենական արտադրողի շահերը, որը լուրջ խնդիր ունի դառնալու մրցունակ համաշխարհային շուկայում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031