ուլիսի 1-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ:
Կողմերը քննարկեցին անհայտ կորածների, գերիների եւ ռազմագերիների խնդիրները: Սարա Էպրեխտը ներկայացրեց ոլորտում իրավիճակը եւ կարեւորեց այս ուղղությամբ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի աշխատանքը միջազգային հարթակներում: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքը թե ԵԽԽՎ-ում, թե «Եվրանեսթ» ԽՎ-ում անհայտ կորածների, գերիների եւ ռազմագերիների խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել՝ տեղեկատվություն փոխանակելու եւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը ճշգրտելու համար: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս աշխատանքում կարեւոր է պահպանել «մի վնասիր» սկզբունքը՝ ընդգծելով, որ սա նուրբ խնդիր է, որին պետք է մոտենալ զգուշորեն եւ առաջ գնալ փոքր քայլերի հաջողությամբ:
ՀՀ ԱԺ