Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ԼՂՀ մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանին տուժող ճանաչելու պահանջով ներկայացված բողոքի քննությունը

Հուլիս 01,2014 13:11

2014 թ. հունիսի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Հ. Տեր-Ադամյանի, քննության առնվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին վարույթն իրականացրած մարմինները չէին ներկայացել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, իսկ դատարանը, ղեկավարվելով դատավարության կողմերի հավասարության սկզբունքով, որոշեց հետաձգել վերաքննիչ բողոքի քննությունը՝ վարույթն իրականացրած մարմինների ներկայությունն ապահովելու նպատակով:

2014 թ. հունիսի 30-ի դատական նիստին, սակայն, վարույթն իրականացրած մարմինները՝ ՀՀ ՀՔԾ պետի տեղակալ Մ. Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Բադալյանը կրկին չէին ներկայացել: Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ վերջիններս պատշաճ ծանուցվել են, սակայն չներկայանալու մասին դատարանին որևէ գրություն չեն ուղարկել: Դիմումատուի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը վերաքննիչ բողոքի քննությունը վարույթն իրականացնող մարմինների բացակայությամբ շարունակելու հարցի լուծումը թողեց դատարանի հայեցողությանը: Նախագահող դատավոր Հ. Տեր-Ադամյանը գտավ, որ վարույթն իրականացրած մարմինների չներկայանալը խոչընդոտ չէ վերաքննիչ բողոքի քննության համար և որոշեց շարունակել դատական նիստը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031