Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իսլամականները դառնում են Սիրիայում եւ Իրաքում ստեղծված նոր խալիֆայության անդամներ

Հուլիս 01,2014 13:07

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում, խոսելով Իրաքի եւ Սիրիայի մի մասը զավթած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական շարժման հռչակած նոր խալիֆայության ստեղծման մասին, նշեց, որ այդ կառույցը իր վերահսկողության տակ ունի բազմաթիվ տարածքներ, զգալի զինուժ, ֆինանսական ռեսուրսներ եւ առաջնորդ, որոնք էլ կառույցը բավական ազդեցիկ գործոն կդարձնեն տարածաշրջանում, եւ որը կկարողանա խաղի կանոններ թելադրել: Խալիֆայության առաջնորդն է Աբու Բաքար ալ-Բաղդադին:

Արաբագետի դիտարկմամբ՝ 2013 թվականի կեսերից Սիրիայում արդեն որոշակի տարածքներ անցել էին խալիֆայության վերահսկողության տակ, իսկ 2013 թվականի վերջին եւ 2014-ի սկզբին կառույցը ակտիվություն սկսեց ցուցաբերել Իրաքում. «Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ կառույցը ընդլայնում է իր սահմանները եւ առավել լայն տարածքներ է ընդգրկում իր նոր հայտարարած իսլամական պետության մեջ»:
Պրն Գրիգորյանի համոզմամբ՝ կառույցի ներսում մյուս կարեւոր գործոնը դրա ռազմական ներուժն է , որը համալրվում է աշխարհի տարբեր ծայրերից իսլամականներով. «Ընդ որում՝ մեր հարեւան Ադրբեջանի իսլամականները անդամագրվում են հենց այս կառույցին»: Արաբագետի խոսքով՝ կառույցը իր ռազմական գործողությունների թիրախ ընտրում է բանտերը. «Տեղեկություն կա, որ Աբու Բաքար ալ-Բաղդադին ինքն է գնում բացում բանտերի դռները, ազատում բանտարկյալներին եւ դարձնում իր կառուցի անդամ»:
Սարգիս Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ նոր խալիֆայությունը ունի ֆինանսական լուրջ ներուժ: «Փորձագետներից շատերի կարծիքով կառույցի ինքնաֆինանսավորման գործակիցը բավական բարձր մակարդակի վրա է:

Նրանց առաջնորդը լրատվամիջոցները նույնպես օգտագործում է իր օգտին եւ կարողանում է ԶԼՄ-ների միջոցով քարոզել իր հայացքները»:

Արաբագետը հավելեց, որ հռչակված խալիֆայության սահմանները առնչվում են Հալեպ քաղաքի հետ: «Վտանգ կա, որ որպես թիրախ իսլամիստների կողմից կարող են ընտրվել հենց Հալեպը եւ Հալեպի հարակից տարածքները: Նման պետությունը լուրջ գլխացավանք կարող է հանդիսանալ տեղանքում բնակվող փոքրամասնությունների համար, այդ թվում նաեւ հայկական համայնքի համար»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031