Հատված ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցից:
– Վերջին իրադարձությունները իսկապե՞ս ավելի լուրջ են, հանկարծահաս վտա՞նգ են նախանշում։
– Մեզ համար չկան նման որակումներ։ Սահմանի վրա վտանգ միշտ կա։
– Բայց ոչ միշտ են պատերազմի նախանշանների մասին հրապարակումներ լինում։
Կարդացեք նաև
– Պատերազմը 20 տարի է՝ չի դադարել, պետք է հասկանանք, որ եթե մի կես ժամ չեն կրակում, դեռ չի նշանակում, թե պատերազմը վերջացել է։ Տարվա սկզբին հակառակորդը նույնիսկ ավելի շատ է կրակոցներ արձակել, քան վերջին երեք օրերին, պետք չէ ավելորդ ապատեղեկատվություն տարածել, բայց, միեւնույն ժամանակ, պետք չէ խաղաղ ժամանակներում մտածել, թե ամեն ինչ ավարտված է։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում