Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողն առերեսման էր ներկայացել աչքի տակը կապտած

Հուլիս 01,2014 12:57

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների ծառայության աշխատակիցներ Ալեքսանդր Խաչատրյանի եւ Սահակ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը:

Հունիսի 3-ին նշանակվել է հերթական դատական նիստը:

Ամբաստանյալների պաշտպաններն են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ինեսա Պետրոսյանն ու Գիվի Հովհաննիսյանը, որոնք այսօր ՀՀ փաստաբանների պալատում հրավիրել էին մամուլի ասուլիս:

S3100014

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ գործի նախաքննությունն իրականացվել է Հատուկ քննչական ծառայությունում: Գործով տուժող է ճանաչվել նախկինում խարդախության համար դատապարտված, ներկայումս էլ սուտ մատնության համար կասկածյալ Բաբկեն Բուդաղյանը:

Նա էր հաղորդում տվել ոստիկանությունում, թե իրենից Խաչատրյանն ու Հարությունյանը գումար են պահանջել:

Սահակ Հարությունյանը «կաշառքի օրը» եղել է հորեղբոր հուղարկավորությանը, ոչ թե աշխատավայրում, եւ չի ընդունում իրեն մեղսագրվածը:

Հատուկ քննչական ծառայությունում, ըստ փաստաբանի, եղել է առերեսում, որտեղ տուժողը ներկայացել է աչքի տակը կապտած վիճակով:Նրան այդ վիճակին էին հասցրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում:
Ըստ փաստաբանի, մինչ օրս տուժողի վրա դատախազությունը «աշխատում է», որպեսզի նա ասի, թե 400 000 դրամ կաշառք է տվել ամբաստանյալներին:

Այս տուժողը չորս անգամ դատարանում հայտարարել է, թե պնդում է ՀՔԾ-ում այս տարվա հունվարի 30-ին տված ցուցմունքը, որ ինքը գումար չի տվել, որ իրենից գումար չի պահանջել Սահակ Հարությունյանը: Ի դեպ, այս տուժողի նկատմամբ ոստիկանությունը «պաշտպանության միջոց» է կիրառել, նա դատարան է գալիս ոստիկանների ուղեկցությամբ:

Ըստ պաշտպանական կողմի, ճնշումները տուժողի նկատմամբ այն աստիճան են եղել, որ նա հրաժարվել է նախաքննության փուլում անգամ իր փաստաբան-ներկայացուցչից:
Այսօր դատախազության օրն էր:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ « Գլխավոր դատախազի ասուլիսը լսելով, որ որեւէ անմեղ մարդ չի դատապարտվի, դիմում եմ նրան.այս գործը վերցնել իր հսկողության տակ, դադարեցնել տուժողի նկատմամբ «աշխատանքը», հրաժարվել մեղադրանքից»:
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանի խոսքով էլ, հատուկ քննչական ծառայությունում «գիգանտներ» են նստած, իրավաբանության դոկտոր-պրոֆեսորներ, եւ դատախազները կաշկանդված են նրանց գործերի առումով.
«Նրանց քննած գործերը փոփոխության ենթակա չեն»:

Փաստաբանները դիմել են դատարանին որոշ ապացույցներ անթույլատրելի ճանաչելու համար:

Սահակ Հարությունյանի կինը՝ Էլզա Սահակյանն էլ ասաց, թե բազմաթիվ նամակներ, դիմումներ է գրել գլխավոր դատախազություն, սակայն որեւէ լուծում, մոտեցում չկա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031