Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարինե Խոդիկյան. «Աֆրիկյանների տունը պարզապես շենք չէ, արդեն գաղափարախոսություն է» «Իրատես de facto»

Հուլիս 01,2014 12:52

Հատված «Գրական թերթի» խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ հարցազրույցից:

– Աֆրիկյանների տունը ինչո՞ւ քանդվեց, ուրիշ ի՞նչ պիտի անեին, որ չքանդվեր։

– Աֆրիկյանների տունը շրջակա տարածքում իրենց աչքի փուշն է, իրենց մանկուրտային հիշողությամբ ընդունեցին այս քաղաքը ոչնչացնելու ծրագիրը եւ սկսեցին կառուցել իրենց անհիշողություն քաղաքը, Աֆրիկյանների տունը ամեն վայրկյան հիշեցնում էր, որ մարգարիտը փոխարինել են պլպլան քարերով՝ այդ քարերից գնչուներն են ծախում։ Աֆրիկյանների տունը պարզապես շենք չէ, արդեն գաղափարախոսություն է, եւ այդ գաղափարախոսությունը պետք է վերացնել, որովհետեւ իրենց թոռները նայելու էին ու, հարցնեին՝ ինչպե՞ս եք սրա կողքին պլպլան անճոռնիություններ կառուցել։ Գոմային մտածողության արգասիքները գոնե իրենց թոռների միջոցով պիտի կարգավորվեին, հենց այդ պատճառով էլ վերացնում են, որ ոչ ոք չասի՝ ինչո՞ւ եք մարգարիտը փոխարինել զիզիբիզիով։ Ակտիվ քաղաքացիական զանգվածը արտագաղթով կրճատելուց բացի, պետք է քաղաքը ոչնչացնել, երբ քաղաքի ոգին է ոչնչացվում, տակը ի՞նչ է մնում։

– Քաղաքը քաղաքացին չէ՞։

– Չասեմ՝ հա՞վը, թե՞ ձուն էր սկզբից, քաղաքը եւ քաղաքացին հավասարապես վտանգված են։ Որեւէ մեկս մեր օտարերկրացի հյուրին կարո՞ղ ենք ասել՝ Երեւանը մեր թվարկությունից առաջ է հիմնադրվել։ Ո՞ւմ ի՞նչ ենք ցույց տալու հազարամյակների միջով անցած մեր քաղաքում, մեր սնապարծությո՞ւնը։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031