Այս պահին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Նիստին թույլ տվեցին մասնակցել դրսում ակցիայի մասնակիցներից երկու քաղաքացու:
Մոտ 10 րոպե քաղաքացիներից մեկը ներկա գտնվելով եւ լսելով քննարկումը, տեղից պոռթկաց եւ ասաց՝ «Ես չեմ վճարելու այդ չորս դրամը, դուք իրավունք չունեք իմ փոխարեն որոշել: Հետո էլ մեդալ եք ստացել»:
Ապա երիտասարդը երեք մատի կոմբինացիա ցույց տալով հանձնաժողովի նախագահին, ասաց՝ «Առը հա ձեզ հանրության կողմից»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ