Այսօր Հռոմի կլինիկաներից մեկում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկահոդի վնասվածքի աթերոսկոպիկ զննում է անցել, տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Բարեբախտաբար, եզրակացությունն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես ավելի վաղ գրում էին լրատվամիջոցները՝ գուշակելով, որ ֆուտբոլիստը խաղադաշտ չի կարողանա վերադառնալ առնվազն կես տարի:
Բժիշկների կարծիքով Մովսիսյանի վերականգմնան համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ meiamax-ի