Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Հայաստանը լինելով ինքնաբավ, Վրաստանից էլեկտրաէներգիա է ներկրում»

Հուլիս 01,2014 12:37

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

Առաջարկվում է էլեկտրաէներգիայի սակագին սահմանել՝ ցերեկային սակագինը 32.85 դրամ/կվ ժամ, գիշերային սակագին՝ 28.85 դրամ, իսկ 6(10) լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին՝ 38.85 դրամ, գիշերային՝  28.85 դրամ: Իսկ 0,38կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին՝ 41,85 դրամ, գիշերային սակագին՝ 31,85 դրամ:

Էլեկտրական ցանցերը, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, նշել է, որ վնասներ է կրում, ճեղքվածը մոտ 18 միլիարդ դրամ է, էներգիա արտադրողներից գնվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձր է, ուստի անհրաժեշտ է բարձրացնել սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի գինը:

Այս պահին հանձնաժողովում բուռն քննարկում է, Ազգային ժողովի պատգամավորները հարցեր են ուղղում հանձնաժողովի անդամներին: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց, թե մինչ օրս հանրությունը գիտի, որ Հայաստանն ինքնաբավ է, եւ միայն էլեկտրաէներգիա է արտահանել, սակայն պարզվում է, որ մենք Վրաստանից էլեկտրաէներգիա ենք ներմուծում, ինչո՞վ է սա պայմանավորված: Այս հարցին ի պատասխան հանձնաժողովի ներկայացուցիչն ասաց, որ Վրաստանը Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա է արտահանում Իրան:

Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը փորձեց պարզաբանել, որ դա սեզոնային ներկրում է Երևանի ՋԷԿ-ը եւ իր էլեկտրաէներգիայի հետ միասին արտահանում է Իրան եւ 1/3 հարաբերակցությամբ գազ է ներկրում:

Նիստի մանրամասներն՝ առաջիկայում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031