Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը համաձայն չէ «ԹԻ» գնահատականի հետ. «Այդ տվյալները ճիշտ չեն» (Տեսանյութ)

Հուլիս 01,2014 12:28

Այսօր «Առավոտը» ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեց մեկնաբանել երեկ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացրած «Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը», համաձայն որի՝ Հայաստանն իր արդյունքներով հայտնվել է «D-» խմբում, ինչը նշանակում է, որ կոռուպցիոն ռիսկերը բարձր են:

Պաշտպանության նախարարը կտրականապես համաձայն չէր այդ գնահատականի հետ: Նա ասաց. «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը եւ անձամբ ես այս վերջին տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատանք ենք տանում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի առումով: Երեւի թե ուրիշ այլ կառույցներում այդքան ակնհայտ չեն երեւում այդ արդյունքները, որքան մեզ մոտ են բացահայտումներ իրականացվում: Իմ ղեկավարության ժամանակ լուրջ աշխատանքի արդյունքում հասել ենք նրան, որ պատրաստել ենք բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր: Մեր սպաները, մեր ղեկավարները ազնվության թեստեր են հանձնում, որի շնորհիվ մենք եկել ենք այնպիսի իրավիճակի, որ կոռուպցիոն ռիսկերը, ընդհակառակը, բանակում ամենաքիչն են: Մեր գնումների գործընթացի ստուգման ժամանակ Վերահսկիչ պալատը գնահատեց, որ մեզ մոտ գնումների 87%-ը զերծ են կոռուպցիոն ռիսկերից, մնացած 13%-ը դեռ վիճելի են, որովհետեւ մենք ապացուցում ենք, որ դրանք ընթացել են մրցույթների անցկացման համապատասխան ընթացակարգերի շրջանակներում: Ես գտնում եմ, որ այդ տվյալները ճիշտ չեն»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031