Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանին հինգ րոպե ժամանակ են տվել. Սպառնալիքներ հանձնաժողովի դիմաց (Տեսանյութ)

Հուլիս 01,2014 12:21

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների միջեւ տարաձայնություններ են սկսվել:

Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ կրկին կբանակցի հանձնաժողովի աշխատակազմի հետ գոնե տասը քաղաքացու ներս թողնել՝ քննարկմանը մասնակցելու, բայց բանակցություններից հետո նրան չհաջողվեց խոստումն իրագործել:

Վերադարձավ ու առաջարկեց երկուական քաղաքացի հինգ րոպեով ու հերթափոխով մեկը մյուսին փոխարինելով ներս մտնել ու դուրս գալ:

Այս առաջարկը տարաձայնությունների տեղիք տվեց, քաղաքացիների մի մասի սրտով էր, մյուս մասը կտրուկ դեմ էր:

«Ակնհայտ է, որ ժամանակ ձգելու գործընթաց է գնում, որ հակահանրային որոշումը կայացնեն, դա հանդուրժել չենք կարող,մնում է՝ հինգ րոպե ժամանակ տանք, որ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դուրս գա կամ մենք կդիմենք կտրուկ քայլերի»,- սպառնաց քաղաքացի Արգիշտի Կիվիրյանը:

Երեւանի փոխոստիկանապետն էլ հավաքվածներին հորդորեց չտրվել Կիվիրյանի սադրանքներին ու ասաց, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է՝ նրանց հետ կոնֆլիկտի մեջ չմտնելու համար:

Այս պահին ակտիվիստները գոռում են «Դեմ ենք» ու պահանջում են իրենց ներս թողնել:


Երկու քաղաքացի ընդունեցին փոխոստիկանապետի առաջարկը ու ներս մտան:

Akcia hanrayin
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031