Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան դեռ շարունակվում է։ Քիչ առաջ, երբ ակտիվիստները փորձում էին ներս մտնել շենք՝ անցնելով ոստիկանական պատնեշը, հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը դուրս եկավ եւ բացատրեց, որ շենքում տեղերն այնքան սահմանափակ են, որ նույնիսկ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոստացած 5 քաղաքացիները չեն կարող շենք մուտք գործել։
Ակտիվիստները զայրացան եւ Վալերի Օսիպյանին կոչ արեցին կողմնորոշվել՝ ի՞նքն է ստում, թե՞ հանձնաժողովի ներկայացուցիչը։
Ակցիայի ընթացքում քաշքշուկ եղավ նաեւ «Սիվիլնեթ»-ի օպերատորի եւ ոստիկանների միջեւ։ Վերջիններս օպերատորին արգելում էին վերեւ բարձրանալ։
Այս պահին ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի եւ Վ. Օսիպյանի միջեւ թեժ զրույց է՝ խաղաղ հավաքների մասին եւ պարոն Զուրաբյանը փոխոստիկանապետին հորդորում է ուժ չկիրառել, որովհետեւ քաղաքացիների կողմից սադրանքներ չկան եւ նրանք իրենց պահում են օրենքի շրջանակներում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ