Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանն այսօր միայնակ է մնացել ԼՂ խնդրում. «Ժողովուրդ»

Հուլիս 01,2014 11:36

Ի՞նչ է վաստակել Հայաստանը ՌԴ-ի հանդեպ իր «անմնացորդ նվիրվածությամբ», պարզվում է՝ ոչինչ։ Հակառակը՝ Եվրասիական տնտեսական միությանն օր առաջ անդամակցելու ջանքերին ու Սերժ Սարգսյանի թախանձագին խնդրանքներին մի շարք խնդիրներ դեռ մնում են անլուծելի, հետեւաբար՝ հետաձգվում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը։ Ասել է թե՝ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի համաձայնվել գնալ զիջումների։

Հայաստանն այսօր միայնակ է մնացել նաեւ ԼՂ խնդրում։ Սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները վերջերս ավելի են հաճախակիացել՝ կրելով պարբերական բնույթ, ղարաբաղաադրբեջանական սահմանին կրակոցները զուգորդվում են դիվերսիոն գործողություններով, ադրբեջանական դիպուկահարները վերջին օրերին սկսել են գնդակոծել նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը։ Ինչպես հայտնի է, ուրբաթ-շաբաթ օրերին պարբերաբար կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Բարեկամավան, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ, արդյունքում վնասվել են բնակիչների տները, պայթեցվել գազատար խողովակները եւ այլն։

Ու չնայած հաճախակի դարձած կրակոցներին, միջազգային հանրությունը
մինչեւ հիմա որեւէ կերպ չի միջամտել. ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ո՛չ համանախագահ երկրների ղեկավարները, ո՛չ ՀԱՊԿ անդամ երկրները ծպտուն անգամ չեն հանել՝քար լռություն ու անտարբերություն պահպանելով կատարվածի նկատմամբ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031