Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետը մեռավ, կեցցե՛ ժամկետը. «Ժամանակ»

Հուլիս 01,2014 11:30

Այսօր հուլիսի 1-ն է, ժամկետ, որը մեկ ամիս առաջ սահմանվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովի ժամանակ՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու համար: Այդ ժամկետը սահմանվեց այն բանից հետո, երբ Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարեց Ալիևի պահանջի մասին՝ Հայաստանին ընդունել ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով: Դրանից հետո Պուտինը հայտարարեց այդ խնդիրները լուծելու համար մեկ ամիս ժամկետի մասին, որը լրանում է հուլիսի 1-ին այսինքն` այսօր:

Եվ այսօր, ըստ էության, կարող ենք ասել, որ ժամկետը լրացել է, իսկ իրադարձությունները չեն զարգացել որևէ կերպ, կամ ավելի ճիշտ զարգացել են ոչ թե Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու, այլ հակառակ ուղղությամբ, և այսօր մենք բախվել ենք մի իրավիճակի, որ մեկամսյա ժամկետի լրանալը կարող է նշանավորվել նոր ժամկետի ի հայտ գալով:

Առաջին հայացքից մենք կարող ենք սրանով գոհանալ` այն իմաստով, որ Եվրասիական միությանը չարաբաստիկ անդամակցությունը չի կայանում: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այս թեմայի ներքո զարգանում են ստվերային իրադարձություններ, որոնցում Հայաստանի խաղաքարտերը, Հայաստանի անունը կա, իսկ Հայաստանը՝ չկա: Իսկ սա շատ վտանգավոր իրավիճակ է, քանի որ Հայաստանի անվան շուրջ տեղի են ունենում տարբեր երկրների միջև գործընթացներ, որոնց Հայաստանը ոչ միայն չի մասնակցում, չի ազդում այդ գործընթացների վրա, այլ ուղղակիորեն սպասում է՝ հրամայված սպասում է, թե ինչ հանգուցալուծում կլինի և Ռուսաստանից ինչ ցուցումներ կգան ըստ այդ հանգուցալուծումների:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031