Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մամիկոնիչի միտքը երեկ զարգացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը. «Ժողովուրդ»

Հուլիս 01,2014 11:22

Արտաշես Գեղամյանը ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, թե մենք շատ ենք ցանկանում, որ Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միություն։

Իհարկե, դժվար է հարյուր տոկոսով պնդել, որ տվյալ դեպքում Գեղամյանի «մենք»-ը Հայաստանի Հանրապետությունն է, ցանկության դեպքում դա կարելի է ներկայացնել որպես մեկ առանձին պատգամավորի դիրքորոշում։ Մյուս կողմից, սակայն, բոլորին է հայտնի, որ Ա. Գեղամյանը պատահական մեկը չէ. նա ՀՀ ԱԺ-ում ներկայացնում է իշխանական խմբակցությունն ու բացահայտորեն սպասարկում է ռուսական շահերը, եւ, ի վերջո, միակ մարդն է, ում գրքերի շնորհանդեսներին իր, պաշտոնավարման վեց տարիների ընթացքում մասնակցել է երկրիս բանասեր նախագահը (բացառությամբ Վ. Իսրայելյանի գրքի շնորհանդեսի): Հետեւաբար՝ Գեղամյանը չէր կարող հենց այնպես ինչ-որ բան ասել։
Առավելեւս, որ Մամիկոնիչի՝ վերը նշված միտքը երեկ զարգացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով թե «մենք չենք վախենում Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելուց։ Չմտնելուց էլ չենք վախենում։ Եթե մենք կտրականապես ժխտենք, սկսենք գոռգոռալ, որ Ադրբեջանը չպետք է մտնի ԵՏՄ, միեւնույն է՝ այդ հարցը լուծողը մենք չենք»։

Այսպիսով՝ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն արդեն հայկական լրատվամիջոցին հստակ ասում է, որ Հայաստանը չի ընդդիմանալու Ադրբեջանի անդամակցությանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031