Այս պահին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ գոռում են «ճանապարհ» եւ պահանջում են իրենց ներս թողնել՝ մասնակցելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի քննարկմանը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ առաջարկեց խումբ կազմել ու ինքը կմիջնորդի այդ խմբին ներս մտնել՝ պնդելով, որ ներսում տեղերը սահմանափակ են ու բոլորը չեն տեղավորվի:
Հավաքված քաղաքացիները գոռում են «ամոթ» ու պնդում, որ բոլորով ներս են մտնելու: «Այսօր այդ նիստը չպետք է կայանա, կամ այդ ապօրինի նիստը տեղափոխեք բակ»,- պահանջում են քաղաքացիները:
Այստեղ են նաեւ «Ժառանգություն» ու ՀԱԿ-ի ներկայացուցիչներ ու պատգամավորներ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ