Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը հուզմունքի բազմաթիվ պահեր է պարգեւում թե ֆուտբոլիստներին, թե ֆուտբոլասերներին: Խաղադաշտերում ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնի վրա հաճախ ուշադրությունից դուրս են մնում մարզիչները, որոնց ապրումները, թերեւս, ամենախորն են:
Championat.com-ը «որսացել է» Միգել Էրրերային (Մեքսիկա), Լուիս ֆելիպե Սկոլարիին (Բրազիլիա), Խոսե Սամպաոլիին (Չիլի), Իոահիմ Լյովին (Գերմանիա), Յուրգեն Կլինսմանին (ԱՄՆ) եւ Մարկ Վիլմոտսին (Բելգիա):