Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամյանը «փայլում» է Բաքվում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 01,2014 11:10

Ադրբեջանական APA պարբերականի փոխանցմամբ, երբ երեկ ԵԱՀԿ ԽՎ-ում Միացյալ Նահանգների պատվիրակության կողմից առաջարկվել է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ, որով կառույցը պետք է դատապարտի Ռուսաստանին Ղրիմի միացումն ու պաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն կմիանա բանաձեւին, եթե Վաշինգտոնը այնտեղ ներառի նաեւ ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանամետ մոտեցումները։

Հայկական պատվիրակության ղեկավարն էլ հայտարարել է, որ ռուսական կողմը կոչ է անում հանել բանաձեւի քննարկումը, քանի որ նրանում բացակայում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարեւորագույն սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
Գեղամյանը վտանգավոր է համարել ելույթներում հնչած այն միտքը, թե ԱՍՆ-ն պետք է լուծի ԼՂ հակամարտությունը։ Ըստ Գեղամյանի, նման պնդմամբ անտեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։ «Եթե ԼՂ հակամարտությունը լուծում է միայն մեկ պետություն, ապա ինչո՞ւ պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդհանրապես ինչո՞ւ է անհրաժեշտ ԵԱՀԿ-ն, եթե կա համաշխարհային մեկ դատավոր։ Ինչո՞ւ ենք մենք ի սկզբանե զրոյացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը»,- նիստի ընթացում հայտարարել է Արտաշես Գեղամյանը։

Արտաշես Գեդամյանը ադրբեջանական լրատվամիջոցների հետ շփման մեջ եւս ակտիվ է եղել եւ դրանցից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը «շատ է ցանկանում», որպեսզի Ադրբեջանը եւս միանա Եվրասիական տնտեսական միությանը, որը մեծապես կօգնի կարգավորելու երկու երկրների միջեւ առկա խնդիրները։ «Ո՞վ է հիմա հիշում՝ ում է պատկանում էլզասը։ Արդեն ոչ մի նշանակություն չունի՝ այն ֆրանսիակա՞ն, թե գերմանական տարածք է։ Դա միավորված Եվրոպայի մայրաքաղաքն է, եւ ընդհանրապես գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանն է»,- haggin.az-ին ասել է Արտաշես Գեղամյանը:

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031