Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաղաղարար ուժերի ինտեգրման հարցով միջազգային քաղաքական ֆորում՝ Երեւանում

Հուլիս 01,2014 11:06

Քիչ առաջ «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկնարկեց «ՄԱԿ-ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը, որը կազմակերպել են ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ քարտուղարությունը, ՀԱՊԿ միացյալ շտաբը, ՀԱՊԿ գիտափորձական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների Մոսկվայի ինստիտուտի կազմում գործող եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, քաղաքական գիտությունների հայաստանյան եւ ռուսաստանյան ասոցիացիաները:

Մասնակիցները ինչպես Հայաստանից եւ ՀԱՊԿ-ից են, այնպես էլ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործողություններին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ին անդամակցությանը: «ՀԱՊԿ անդամ երկրների մեջ թերեւս ամենափորձառուն լինելով՝ խաղաղապահ գործողությունների առումով, Հայաստանը բազմակողմանիորեն նպաստում է ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ ուժերի կայացմանը: Խաղաղապահության հարցում մեր փորձը շարունակվում է ամեն օր կուտակվել 800 կմ երկարությամբ սահմանի պաշտպանության ընթացքում, որտեղ ՀՀ զինված ուժերը պահպանում են խաղաղությունը եւ թույլ չեն տալիս ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը շատ կարեւոր է տարածաշրջանի համար»,- ասաց նախարարը:

Ֆորումն ընթանում է ռուսերենով:

Մանրամասները՝ շուտով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031