Հայաստանյան քաղաքական դաշտում հայաստանաբնակ քաղաքագետները (գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանին նկատի չունենք) հավուր պատշաճի տիրապետում են հայերենին։ Սակայն նրանցից մի քանիսը Հայաստանում մշտապես ռուսերենով են հաղորդակցվում՝ հարցազրույցներ տալիս, մեկնաբանություններ անում ռուսերենի ղարաբաղյան կամ Բաքվի ընդգծված առոգանությամբ։ Զարմանում ես, ապշում, թե ինչու այդ մարդիկ, երկար տարիներ Հայաստանում ապրելով, իրենց մի փոքր նեղություն չեն տալիս, ասելիքը հայերեն չեն շարադրում, Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ձեւանում ռուսերենին իրենց նվիրվածության մեջ՝ Բաքվի առոգանությամբ։
Երեւի հասկացաք, որ խոսքն Իգոր Մուրադյանի, Ալեքսանդր Իսկանդարյանի եւ էլի մի քանիսի մասին է։ Բազում առիթներով համոզվել ենք, որ այս մարդիկ հայերենին լավ էլ տիրապետում են, լեզվի իմացության խնդիր չունեն։ Պարզապես հաստակող են, «տանիքի» նման բան ունեն գլխավերեւում ու թքել են «մանր-մունր» օրենքների վրա, առավել եւս՝ «Լեզվի մասին» օրենքի։ Այս դասի մարդիկ սիրում են, որ իրենց նկատմամբ դրսեւորվի բացառիկ հանդուրժողականություն, ինչը բնորոշ է սնոբիզմով տոգորված խավին։ Չզարմանանք, թե ինչու չի հայտնվում գեթ մեկը, որ նրանց գոնե հիշեցնի, որ իրենք նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ բացի իրավունքներից ունեն նաեւ պարտականություններ։
Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Գուցե այդպիսիք Հերովդեսի հետ ժառանդական կապ ունեն,կամ գերադասում են Պուշկինի լեզուն Մաշտոցի լեզվից:
Լիուլի համաձայն եմ Մարտին եւ Արամայիս Ասլանեաններու արդար դիտողութեան։ Միակ միջոցը խօսք չտալն է անոնց ։ Աւելի նախընտրելի է որ Արցախի բարբառով խօսին կամ բնաւ չխօսին եւ իրենց քաղաքագիտութիւնը երթան Բագույի մէջ օգտագործեն ,,,