Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

100 տոկոսով մտացածին խնդիր

Հուլիս 01,2014 10:45

Խորհրդարանական ընտրությունների ընտրակարգը (համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական) Հայաստանում այն թեստն է, որով հնարավոր է տարբերել իշխանությունն ընդդիմությունից: Իշխանությունը մշտապես պայքարում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեմ` պատճառաբանելով, որ հասարակությունը, կուսակցությունները դեռեւս չեն հասունացել նրա համար, որ ընտրությունները լինեն բացառապես համամասնական, որ այդ դեպքում Երեւանից դուրս ապրող մեր քաղաքացիների մասնակցությունը քաղաքական կյանքին սահմանափակ կլինի, եւ որ քաղաքական գործիչը պարտադիր չէ, որ լինի կուսակցության զինվոր:

Ընդդիմությունն էլ այդ առիթով ասում է, որ մեծամասնական տեղերը իշխանության գրպանում են, որ տեղական օլիգարխն իր լծակներով եւ կաշառքներով կարողանում է մանդատ ձեռք բերել, որ նա այդպիսով ավելի մեծ շահագրգռվածություն է ձեռք բերում նույն օրինախախտումները կատարել՝ հանուն հարազատ իշխող կուսակցության:
Վեճը տեւում է ուղիղ 20 տարի` այն ժամանակներից, երբ անկախ Հայաստանը պատրաստվում էր իր պատմության մեջ առաջին խորհրդարանական ընտրություններին: Դրանից առաջ ոչ անկախ` Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 100 տոկոսով մեծամասնական ընտրություններն անցան ազատ եւ արդար, առանց ըտրակաշառքների, առանց խարդախությունների եւ ծեծուջարդի, իսկ հետո այդ նվաճումը չհաջողվեց կրկնել:

Որ «մեծամասնական-համամասնական» խնդիրը լակմուսի թուղթ է` իշխանություն-ընդդիմություն լինելու համար, ցույց է տալիս նաեւ հանգամանքը, որ նույն գործիչներն ու կուսակցությունները, երբ իշխանություն են` պայքարում են համամասնականի դեմ, իսկ երբ տեղափոխվում են ընդդիմություն` դառնում են համամասնականի ջերմ ջատագովը: Դա կարելի է, մասնավորապես, ասել առաջին եւ երկրորդ նախագահների ու նրանց շուրջը համախմբված քաղաքական ուժերի մասին:

Իրականում խնդիրը, կարծում եմ, մտացածին է: Չնայած իշխանության եւ ընդդիմության կողմից մշտապես բերվող փաստարկները ռացիոնալ հատիկ ունեն, բայց խորհրդարանի ամենահրատապ խնդիրը հաստատ այն 41 տեղերը չեն, որոնք զբաղեցրել են «մեծամասնական» պատգամավորները: Ի դեպ, այսօր նրանց թվում է հաջողված պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը դժվար թե որեւէ ցուցակով անցներ Ազգային ժողով: Հայաստանի խնդիրը արդար ընտրություններն են, եւ այդ խնդիրը «մեծամասնական-համամասնականի» հետ որեւէ կապ չունի:

ՌԴ Պետդումայի ընտրությունները 100 տոկոսով համամասնական են: Պետդուման 100 տոկոսով գտնվում է Պուտինի գրպանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Թող դառնա 100 տոկոս համամասնական… էդ մանդատ առնող օլիգարխը էլի ձայներ կառնի, բայց համամասնական ցուցակի համար,,,, Շատ փող տա իրեն 10-ի մեջ կգրեն, քիչ տա` 20-ից ներքեւ կգրեն….Ինքն էլ պիտի շատ ձայն առնի ,որ իր տեղը անցողիկ լինի…………

  2. AP says:

    համամասնական՞ թե մեծամասնական՞––ա՛յս է խնդիրը։BULLSHOT(ներողություն արտահայտության) համար։Ինչի մասին է խոսքը,եթե Հայաստանում քաղաքացիական գիտակցություն,հասարակություն կոչվածը էսօր հավասարազոր ա ,10–անոց սանդղակով 1 կամ 1+։«ՆԱԽԱԳԱՀ»–ը խոմ ասեց (ինչքան ուզենամ,էնքան կխփեմ)։Չգիտեմ Դուք ոնց,բայց ես կարծում եմ ,ամենից շատ մեղավորը ալևորներն են(ալեհեր մազեր ունեցողները),«ակադեմիկոսների» ակադեմիկոսից սկսած։Մեր տարիքաի՛ն մեծերի դատողությունները երբեմն մեղմ ասած զարմացնում են,թվում ա թե էդ անտեր տարիները իրանց համար իրոք որ անտեր են եղել։Թևավոր խոսքերից(ԱՅ ՄԱ՜ՐԴ,ՈՎ ԷԼ ԳԱ ՆՈՒՅՆ …ՔՆԱ,ԷՍ ԵՐԿՒՐԸ ԵՐԿՒՐ ՉԻ ԴԱՌՆԱ,……)։Էլ էն ջահելը ինչ սովորի էդ տեսակ մեծից; պայքարե՞լ,հայրենասիրությու՞ն թե միաբանություն։ՈՒզենք,թե չուզենք առանց սերնդափոխության ցիկլը ավարտելու անիմաստ ա մտածել՝ համամասնական թե մեծամասնական(մեկ ա ծախվողը ծախվում ա՝էսպես թե էնպես)

    • Hakob says:

      դե մի քիչ արագացրեք էլի՞ էտ սերընդափոխությունը, եթե ուզում եք ապրել ԼԱՎ ԵՐԿՐՈՒՄ վերցրեք ավտոմատները ու սպանեք ձեր ալևոր հոր ու մորը, պապ ու տատին:
      ինչ՞ եք հապաղում, բա ձեր կյանքն էլ սենց ապուշ սովետական ձևով կանցնի ու ձեր կյանքից ոչ մի դեմոկրատական բան չեք հասկանա

  3. Hakob says:

    օլիգարխներին իշխանական լծակներ տվողը ԱՄՆ-ն է, ու իրա ագենտուռան:
    ոչ մեկին էլ ձեռք չի տալիս օլիգարխին տալ իշխանական լծակներ: անգամ նույն օլիգարխին:
    նույն օլիգարխին կոխում են շանտաժի դաշտ ու ստիպում մտնել քաղաքականություն :
    Նայել մեր Սուքիսյանին, կամ ամբողջ Ուկրաինական օլիգարխիային:
    Ուկրաինայում արդեն քաղաքական գործիչ էլ չկա: էնքան են այլանդակել էտ երկիրը, որ բոլոր հարուստներին ամերիկացիքն տեռորի տակ մտցրել էն քաղաքական դաշտ:

  4. Կարեն Վարդանյան says:

    Բայց ինչու լակմուսի թուղթ? Ինքս ընդդիմադիր եմ, բայց կողմ եմ խառը ընտրակարգի կամ 100 տոկոս մեծամասնականի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031