Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան Լուիս Սուարեսի համար սահմանված պատժաչափերի առիթով ծայրահեղ կտրուկ է արտահայտվել ՖԻՖԱ-ի հասցեին: Նա Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության ղեկավարությանն անվանել է «ծեր շան որդիներ» (բնագրում օգտագործվել է una manga de viejos hiijos de puta արտահայտությունը):
Մուխիկայի հետ հարցազրույցը վարել է տեղի լրագրողներից մեկը, որը Ուրուգվայի հավաքականի՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալուց անմիջապես հետո մեկնել է Մոնտեվիդեո: Մուխիկան օդանավակայանում անձամբ է դիմավորել ֆուտբոլի ազգային հավաքականին: Եվ երբ ավարտել է ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի հետ շփվելը, լրագրողը մոտեցել է նախագահին: Նրանց մեջ տեղի է ունեցել այսպիսի երկխոսություն:
– Աշխարհի այս առաջնությունն ի՞նչ էր ձեր համար:
– Այն, որ ՖԻՖԱ-ն ծեր շան որդիների խմբավորում է:
– Կարո՞ղ եմ այդ արտահայտությունը հրապարակել:
– Այո: Դա արեք ինձ համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ topazda.com-ի