Երբ անցած շաբաթ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության անդամներն առանձնակի հանդուրժողականություն ցուցաբերեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ելույթում տեղ գտած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ, Հայաստանում շատերը դա բացատրեցին ու պայմանավորեցին հայ խորհրդարանականների ոչ պրոֆեսիոնալությամբ, սեռով, տգիտությամբ, և այլն: Բացատրեցին ու պայմանավորեցին՝ մոռանալով, որ այդ նույն խորհրդարանականները հարկ եղած դեպքում ադրբեջանցիներին նույն Ստրասբուրգում առանձնակի դաժանությամբ են գամում անարգանքի սյունին: Մինչդեռ դժվար չէր կռահել կամ ենթադրել, որ հայ պատվիրակների լռությունը, ըստ ամենայնի, հանձնարարված էր:
Ավելի դժվար էր կռահելը՝ ո՞ւմ կողմից՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի, թե՞ Հայաստանի իշխանության միջոցով՝ Ռուսաստանի, բայց դրանից խնդրի էությունն ու լռության հանցավորությունը չի փոխվում: Արդեն այսօր ակնհայտ է դառնում, որ ինչպես՝ հայ խորհրդարանականները՝ Ստրասբուրգում, այնպես էլ՝ նրանց նույնքան հայ գործընկերները՝ Երևանում ու հատկապես Բաքվում, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, մասնակից են դարձել շատ վտանգավոր հակապետական գործարքի, որի իրական նպատակը, ինչպես ՀՀ իշխանությունների կողմից կատարվող գրեթե բոլոր գործողությունները, Ռուսաստանի շահի սպասարկումն է: Այլ կերպ դժվար է բացատրել հայ խորհրդարանականների ստրասբուրգյան լռությունից օրեր անց Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի ադրբեջանական «բենեֆիսը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում