Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Ամենից շատ տուժում է միակ 12 տարեկան որդիս»

Հունիս 30,2014 23:54

Նախագահ  Սերժ Սարգսյանի տան դիմաց բողոքի ակցիա անելուց հետո քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի տան դիմաց արդեն քանի օր է՝ գոմաղբ են լցրել: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Գասպարին հենց այդ ակցիայի հետ կապեց իր տան դիմաց թափած գոմաղբը. «Երեքշաբթի առավոտ էր, որ տեսանք լցրել են: Նախորդ օրը ակցիա էի արել Սերժ Սարգսյանի տան դիմաց, դրա հետ եմ պայմանավորում: Ի դեպ, այսօր հարեւաններիցս մեկը ասում էր, որ գնում հայհոյում ես, իրանք էլ բերում աղբ են լցնում: Հարցրեցի՝ այդ ինֆորմացիան իրեն որտեղի՞ց: Անուն, աղբյուր չասաց, ասաց ՝ դե, հեռուստացույցով են էդպես ասում»,- պատմեց Վարդգես Գասպարին:

Մենք հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում պարոն Գասպարին, ում կասկածում է, գոմաղբ կամ նման մի բան էլ ինքը լցնի նրանց տների դիմաց՝ որպես պատասխան: Նա պատասխանեց. «Չէ, չեմ պատրաստվում: Դա իմ մոտեցումը չի: Ես բարձրաձայնում եմ ապօրինությունը, անարդարությունը, ընդ որում, անում եմ բացահայտ, բաց ճակատով՝ կրելով իմ արածի պատասխանատվությունը: Իրենք անում են գաղտագողի, փորձում են լռեցնել ինձ, մեզ: Իրենք իրենց ամբողջ ԱԱԾ-ով, ոստիկանությունով, երիտհանրապետականներով ու ավագներով, գումարած իրենց քրեական գործընկերներով՝ վախկոտներ են, թափթփուկ լակոտներ»:

Մեր հարցին՝ Ձեր կինը, երեխան չեն դժգոհում, չե՞ն ասում՝ Վարդգես ջան, հերիք է, էլ մի պայքարիր, մե՛կ ձվեր են նետում, մե՛կ գոմաղբ են լցնում, բա քեզ պե՞տք է՝ պարոն Գասպարին պատասխանեց. «Չեն հակադրվում, բայց, իհարկե, տուժվում են: Անահիտի հետ արդեն 30 տարի ապրում ենք նույն հոգսերով: Ինձանից ոչ պակաս Անահիտն է վրդովվում այս ամենաթողությունից, երեւի ամենից շատ տուժում է միակ 12 տարեկան որդիս»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Պարոն Գասպարի, ինչպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատերը տունն էյին նստած, իսկ մի քանի հոգի իրենց կյանքը վտանգելով կռվում էյին հայրենիքի համար, այնպես էլ դուք, հիմա, ձեր կյանքյ և ընտանիքի անդորրը վտանգելով կռվում եք մեր ժողովրդի համար: դուք էլ, հիմա, ազատամարտիկ էք, և ձեր արած գործը պակաս կարևոր չէ, քան մարդիկ որ անում էյին իննուսանականների սկզբներին սահմանի վրա: Շնորհակալություն ձեզ:

    Հ.Գ. Մենակ թե հետո, ձեր հագթանակի և մեր ժողովրդի ազատ ու արժանապատիվ քաղաքացիների հայրենիք կառուցելուց հետո դուք էլ եք պաշտոն ուզելու? Շատ ճիշտ կլինի, որ ես դեպքում հասնի: այ ձեզ ես պատգամավոր կնտրեի:

  2. Hay Mard says:

    Ծլնգցրիք թողիք էլի, լցրել են վերցրու տար, երկու շաբաթ է դրա մասին եք խոսքում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30