Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ուսուցանել են ապօրինի ծառահատումները GPS նավիգացիոն համակարգի օգնությամբ գրանցել

Հունիս 30,2014 23:01

Կապանում եւ Գորիսում հասարակական, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ տեղացիների մասնակցությամբ` անտառի ապօրինի գործողությունների  բացահայտման  եւ տվյալների գրանցման վերաբերյալ երկօրյա դասընթացներ են կազմակերպվել: Դասընթացների շրջանակներում բացի տեսական պարապմունքներից` դաշտային պարապմունքների ժամանակ  մասնակիցներին ուսուցանվել է, թե ինչպես կարելի է  GPS  նավիգացիոն համակարգի օգնությամբ անտառում եւ տեղանքում կողմնորոշվել, բացահայտված ապօրինի ծառահատումը համապատասխան սարքի օգնությամբ  գրանցել, տվյալները հավաքագրել եւ փոխանցել ընդհանուր համակարգին:

Դասընթացները կազմակերպվել են  «Գեոինֆո» գիտա-կիրառական կենտրոնի կողմից 2014թ.-ի ապրիլից իրականացվող  «Հայաստանի անտառների հասարակական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում:

antar1

«Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի անտառների ապօրինի գործողությունները, գրանցել, հավաքագրել եւ ներկայացնել հասարակությանը: Այդ նպատակով Հայաստանի տարածքում կազմակերպության կողմից հանրապետության 7 տեղամասերում կստեղծվեն տեղական ակտիվիստ խմբեր, որոնցում կներառվեն ՀԿ-ների, բնապահպանական կազմակերպությունների  ներկայացուցիչներ ու տեղացիներ: Ծրագրի շրջանակներում  Հայաստանի 6 Օրհուս կենտրոններում կազմակերպվում են անտառի ապօրինի գործողությունների վերաբերյալ նմանատիպ դասընթացներ», -նշեց ծրագրի հանրության հետ կապերի մասնագետ Սոնա Ալեքսանյանը:

Իսկ դասընթացներ կազմակերպվում են ENPI East Countries FLEG IΙծրագրի շրջանակներում, որը հյուսիս-արեւելյան Եվրոպայի 7 երկրում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, աջակցում է անտառների կառավարման կայուն մեխանիզմների մշակմանը: Հայաստանում ENPI FLEG ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի, Բնության պահպանության միջազգային միության եւ Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30