Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը քիչ առաջ հրաժարվեց Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալ: Նա հրաժարվել է ցուցմունք տալ նաեւ նախաքննության ժամանակ:
Դատավոր Լեւոն Ավետիսյանի հարցին, թե նախորդ դատական նիստի ժամանակ հետազոտված տեսանյութերում դուք ձեզ ճանաչեցի՞ք, պարոն Ավետիսյանն ասաց՝ ոչ, իսկ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց.«Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ամեն ինչ սարքած է, որովհետեւ դուրս էի եկել պայքարի, բազմիցս ինձ զգուշացրել են, որ գլխիս սարքելու են, ձերբակալելու են»:
Այս պահին մեղադրող Հենրիկ Պապիկյանը ներկայացնում է մեղադրական ճառը, ներկայացնում է նրա կատարած գործարքները տարբեր անձանց հետ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ