Վրաստանի Լոպոտա առողջարանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ում այսօր կայացան նախավերջին՝ 10-րդ, տուրի հանդիպումները:
Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով կարեւոր հաղթանակ տարավ Չինաստանի ներկայացուցիչ Չժաո Սյուի նկատմամբ եւ 6,5 միավորով բարձրացավ «մաքուր» 3-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակը 8,5 միավորով գլխավորում է Հոու Յիֆանը, որը գործնականում անհասանելի է դարձել մրցակիցների համար:
Վաղը եզրափակիչ տուրում սպիտակներով խաղացող Էլինայի մրցակիցը հենց առաջատարն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Alina L’ amii