Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցմահները մտադիր են ինքնավնասել իրենց

Հունիս 30,2014 21:00

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի  քսանինը ցմահ ազատազրկման դատապարտված սկսել է հացադուլ:

Հացադուլի շարժառիթը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է, որը չի պատասխանել իրենց նամակին:

Հացադուլին ընթացք չտալուց հետո ցմահները մտադիր են դիմել ծայրահեղ քայլի. զանգվածային ինքնավնասման:

Մեր փորձերը կապվել ցմահների հետ ապարդյուն անցան: Մեր աղբյուրի համաձայն,  նրանք գտնվում են խիստ վերահսկողության տակ, հեռախոսներն անջատված են:

Արդարադատության նախարարից նրանք պահանջել էին վաղաժամկետ պայմանական ազատել, ինչպես նաեւ վերանայել իրենց գործերը:

Մենք փորձեցինք կապվել նաեւ ՔԿՀ պատասխանատու Գոռ Ղլեչյանի հետ:

Պարզվեց արտակարգ խորհրդակցություն է հրավիրված, նա մասնակցում է եւ դեռ լրացուցիչ տեղեկություններ չունենք հացադուլի գրանցման, հացադուլավորների մասին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30