Անգլիացի երգչուհի Լիլի Ալենը Գլանսթոնբերիի փառատոնում կատարել է «Fuck you» երգը, որը նվիրել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին:
«Ես շատ էի մտածում, որ իմ ելույթը կհամընկնի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Անգլիայի հավաքականի խաղին: Սակայն դա տեղի չունեցավ: Բայց ոչ միայն այն պատճառով, որ մենք քարի կոշտուկ դուրս եկանք: Կարծում եմ՝ այստեղ կոռուպցիայի մատն էլ է խառը: Այս երգը նվիրում եմ ոչ ամենակոռումպացված, բայց սարսափելի կոռումպացված մարդուն: Բլատերին», – հայտարարել է երգչուհին, որին փառատոնի բազմամարդ հանդիսականը դրական է արձագանքել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ dailymail-ի