Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս Գրիգորյանն այցելել է «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ

Հունիս 30,2014 20:00

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ Բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին, ինչպես նաև շնորհավորել աշխատակազմին՝ սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից` ավիացիայի աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվություն ստանալու կապակցությամբ: Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ տնօրեն Լևոն Լևոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման ընթացքին և հաջողություն մաղթել աշխատակիցներին իրենց չափազանց պատասխանատու գործունեության մեջ. «Ձեր հաղորդած տվյալների ճշգրտությունից է կախված մեր ինքնաթիռների բարեհաջող վայրէջքն ու թռիչքը, դուք գործ ունեք մարդկային կյանքերի հետ, ինչը պատվաբեր և միաժամանակ չափազանց պատասխանատու աշխատանք է: Ինչպես օդաչուներն են ասում` անփորձանք և անխափան աշխատանք եմ մաղթում բոլորիդ: Ձեր արդյունավետ ու նվիրված աշխատանքի արդյունքում է, որ այսօր արժանացել եք աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվությանը: Մաղթում եմ, որ շարունակական առաջընթաց ու հաջողություններ գրանցեք ձեր գործում››:

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն իր հերթին շնորհավորեց «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ-ին` նշելով, որ կենտրոնի մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը լիակատար համապատասխանության է բերվել ՀՀ օրենսդրությամբ և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին›› կոնվենցիայով սահմանված չափանիշներին և կարող է իրականացնել աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում:
Լևոն Լևոնյանն իր շնորհակալությունը հայտնեց թե ՀՀ բնապահպանության նախարարությանը, թե Քաղավիացիայի գլխավոր վարչությանը մշտապես ցուցաբերվող աջակցության և թույլտվության համար և հավաստիացրել, որ կենտրոնն ապագայում ևս կշարունակի որակյալ ծառայություններ մատուցել:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30