Լրահոս
Օրվա լրահոսը

Պանարինը՝ Կիսելյովի ոգով. «Ինչո՞ւ Հայաստանում փողոցների անունները ռուսերեն գրված չեն». (Տեսանյութ)

Հունիս 30,2014 19:10

«Օրինակ՝ Երևանում Պուշկինի փողոցի ցուցանակը գրված է հայերեն և անգլերեն,  բայց Ալմաթիում նույն այդ փողոցի անունը գրված է ռուսերեն և ղազախերեն, նույնիսկ, երբեմն, միայն ռուսերեն»,-Դմիտրի Կիսելյովի հայտարարությունների վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց ՀԱՊԿ-ի Գիտավերլուծական ասոցիացիայի հակամարգող, քաղաքական գիտությունների դոկտոր Իգոր Պանարինը՝ ՀԱՊԿ-ի հայաստանյան ներկայացուցչության և Մարդկային զարգացման միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի շրջանակներում  երիտասարդ դիվանագետների համար «ՀԱՊԿ-ը և Եվրասիական անվտանգությունը» թեմայով դասախոսություն կարդալու ընթացքում:

Իգոր Պանարինը ձեռնպահ մնաց Կիսելյովի հայտարարություններին գնահատականներ տալուց՝ նշելով, որ անձամբ դահլիճում չի եղել և մանրամասներին չի տիրապետում:

Լսարանից երիտասարդները հակադրվեցին, թե Ալմաթիում երեսունչորս տոկոս ռուսալեզու բնակչություն կա, ուստի նորմալ է, որ փողոցների անունները ռուսերեն գրված լինեն, ինչը չես ասի ՀՀ-ի մասին, Պանարինը սկսեց խուսանավել. «Ուղղակի ես օրինակ եմ բերում: Համենայն դեպս, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ոչ թե անգլերեն լեզուն է, այլ Ռուսաստանը: Իհարկե, դա ՀՀ իշխանությունների որոշելու հարցն է, դա ձեր իրավունքն է, միևնույն ժամանակ դա երկկողմ հարաբերությունների հարց է»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանում բոլո՛ր ցուցանակները պիտի գրվեն 2 լեզվով՝ հայերեն (մեծ տառերով-որպես միա՛կ պետական լեզու) և անգլերեն (փոքր տառերով- որպես միակ միջազգային լեզու): Բո՛լոր (պաշտոնական) ցուցանակներից ռուսերենը պիտի՛ հանվի:

    ՀԳ. Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը» Հայաստանը ՈՉՆՉԱՑՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ Ադրբեջանին մլրդ-վոր դոլարների հարձակողակա՛ն զենք չի կարող տալ: Դա «ռազմավարական դաշնակից» չէ: Իմ թշնամուն ուժեղացնողը իմ թշնամին է:

    • Տիգրան says:

      Հայաստանում բոլո՛ր ցուցանակները պիտի գրվեն 1 լեզվով՝ հայերենով ու բոլոր խոսակցությունները կվերանան:

  2. Կարո Մելիքյան says:

    Փոզոցների անունները, նաեւ ռուսերեն գրելուց հետո, կպահանջեն,որ Գյոմրին վերանվանվի Ալեքսանդրապոլ։

  3. Gor says:

    пошел ты в ОПУ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  4. Ռուբեն Պարսամյան says:

    Հազկերտ 2-ի Սասանյանների եվ պուտինականների միջեվ տարբերություն չկա:

  5. Կարեն says:

    Չեմ հասկանում ռուսների էս հիմար ու պնդաճակատ խանդը, երբ հետխորհրդային երկրներում օգտագործում են անգլերեն լեզուն.Այն դեպքում, երբ իրենց մոտ էլ եթե կրկնօրինակում են որևե ցուցանակ կամ նման մի բան, դա անում են անգլերեն, բայց ոչ հայերեն , արաբերեն, ֆրանսերեն կամ թեկուզ թաթարերեն : Անգլերեն լեզուն օգտգործվում է նրա համար , որովհետև դա ամենատարածված միջազգային լեզուն է , Մեր երկիր եկած զբոսաշրջիկները մեղավոր չեն որ անգլերենը Ռուսաստանի հիմնական հավանական հակառակորդի պետական լեզուն է:

  6. Ռուզաննա says:

    Խնդիր չկա` ոնց ասեք: Քաղաքապետարանը ձեզնից միլիոն վարկ կվերցնի, միլիարդ գուրս կգրի, հարցը կլուծի: Ուրիշ?…….

  7. Հայկ says:

    Խնդիր չկա՝ Դուք Ռուսաստանի բոլոր փողոցների անունները հայերեն գրեք, մենք էլ Պուշկինի փողոցի անվան մեջ՝ ռուսերեն

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30