Հունիսի 28-ին ադրբեջանական գնդակից ծնկի եւ ձեռքի շրջանում վնասվածքներ ստացած Պառավաքար գյուղի 12-ամյա բնակիչ Արմեն Բրուտյանը այսօր՝ հունիսի 29-ին ժամը 16-ի սահմաններում վիրահատվել է :
Վիրահատությունը կատարել է Բերդի հոսպիտալի պետ, վիրաբույժ Էդիկ Գրիգորյանը: Նրանից տեղեկացանք, որ տղայի ծնկից եւ ձեռքից հանվել են բեկորները, ջլերը կարվել են, ձեռքի ֆունկցիաները պահպանվում են: Տղայի վիճակը բարվոք է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ