Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հանցաշխարհի կնքահայր Սվո Ռաֆի հետ նստած «Ուդիի» գործն է

Հունիս 30,2014 17:28

Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի  գանգատը քսանվեց էջից է բաղկացած, եւ գանգատաբեր կողմի փաստաբանն էլ ճանաչված փաստաբան Վահե Հովհաննիսյանն է:

Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը (լուսանկարում), որին հաճախ է ներկայացրել «Առավոտ» օրաթերթը, հայտնի է «Ուդի» մականվամբ: Ուդիի տեղեկացմամբ, օրեր առաջ ՄԻԵԴ քարտուղարության գրությամբ տեղեկացրել են իրեն, որ գանգատը ստացել են:

80-ն անց քաղաքացին հիսուն եւ ավելի տարիներ իր կյանքն անցկացրել է Հայաստանի, Ռուսաստանի ազատազրկման վայրերում:

Առանց նրա գիտության կեղծելով նրա հայրական տան փաստաթղթերը՝ պետությունը «պետկարիքների համար» անվան տակ քանդել է նրա տունը՝ Արամի փողոցի վրա գտնվող, նախկին Սպանդարյան 55 հասցեում:Պետությունն իր հերթական էլիտար շենքն է բարձրացրել առանց ծերունուն փոխհատուցելու: Ներկայումս նա գտնվում է մեր ծերանոցներից մեկում:

Արխիվային փաստաթղթերին ծանոթանալիս պարզվել էր, որ բնակարանը մնացել է Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի «կնոջը», որին ոչ միայն չի ճանաչում, այլ անգամ անուն-ազգանունը ծերունուն ոչինչ չի ասում: ՀՀ ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունն էլ տեղեկանք էր տվել, թե նա «ամուսնացած» չի եղել:

Նա դիմել է երեք ատյանի դատարաններ, իր սեփականության իրավունքի վերականգնման, իր իրավունքների փոխհատուցման համար, սակայն ներպետական ատյանները բացական պատասխան են տվել՝ մերժելով դիմումատուին:

Գանգատի քննության օրը դեռ հայտնի չէ:

«Ինչով է զբաղված այս օրերին Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը՝ Aravot.am-ի հարցին, նա պատասխանեց , որ ավարտել է «Բանտային երկրորդ օրագրություն» հինգհարյուր էջանոց գիրքը, տպագրել սակայն չի կարող՝ գումարի պատճառով:

Նշեմ, որ վեց տարի առաջ լույս տեսավ նրա «Բանտարկյալի օրագիր» գրքույկը, որտեղ նա պատմում էր քառասունհինգ տարվա կալանքի, հանցաշխարհի երեւելիների հետ հանդիպումների, խորհրդային բարքերի մասին:

Տոհմիկ երաժիշտների գերդաստանի զավակի հիմնական մեղադրանքներն են եղել. «օրգանի» աշխատակցին դիմադրություն ցույց տալը, մինչեւ տաս տարի ազատազրկմամբ՝ խուլիգանություն, հասարակական կարգ ու կանոնի խանգարումը: Հեղինակությունները, որոնց հետ նստել է, կամ մինչ այդ էլ եղել ծանոթ, Սվո Ռաֆն էր, Խոյ Ռաֆը, Մկան Ռաֆը, Ճլե Սամսոնը, ակադեմիկոս Բայբուրթյանի որդին՝ Վիտյան,Աքեն, Տիժոն, Սարաջովից Պողոսիկը, Ճլե Սամսոնը, Յուրի Երվանդովիչը, Սքեն, Ծիպո Վարդգեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gibindus says:

    53 տարի մաքուր մնալուց հետո Ուդին էլ ծակվեց`մենթերին ա աբռաշատսյա ըլէ: Էս ուր հասանք: Գողականը պաշտող հայ ժողովուրդը չի ների նրան: Ֆսյո, պռոշլյակ դառավ (պռոշլյակ-ը ռուսերեն прошлое բառից է):

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30