Ցմահ ազատազրկվածները պահանջում են հնարավորություն ընձեռել պայմանական վաղաժամկետ ազատման համար:
Այսօր առավոտից Նուբարաշենի մեկուսարանում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել:
Մինչ այդ դատապարտյալները նամակով դիմել էին արդարադատության նախարարին, սակայն որևէ պատասխան չեն ստացել:
Հացադուլ հայտարարած դատապարտյալները պահանջում են հնարավորություն ընձեռել պայմանական վաղաժամկետ ազատման համար: Ցմահ ազատազրկվածների հարազատները, փոխանցելով հացադուլ հայտարարած անձանց դժգոհությունները, նշում են, որ 2011 թվականի քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո իրենք անհավասար պայմանների մեջ են գտնվում այն անձանց հետ, որոնք կարող էին օրենքի փոփոխությունից հետո վաղաժամկետ ազատվել:
Կարդացեք նաև
Անուշ Մարտիրոսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում