Չնայած իր նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է պաշտոնավարել:
«Նրա ծառայողական պարտականություններն այս պահի դրությամբ դադարեցված չեն»,- «Փաստինֆո»-ին ասացին ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան այն հարցի, թե հարուցված քրեական գործի քննությանը չխոչընդոտելու նպատակով հնարավո՞ր է, որ ժամանակավորապես դադարեցվեն Վալերի Օսիպյանի ծառայողական և պաշտոնեական պարտականությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հատուկ քննչական ծառայությունն առայժմ չի բացահայտում, թե քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև