Այսօր «Հրազդան» մարզադաշտում մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի երկրորդ փուլը:
Առաջին փուլի չորս տարիքային խմբերում անցկացված վեց մարզաձեւերի մրցումներում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած ընտանիքները երեքօրյա պայքարում որոշելու են հուլիսի 21-ից 27-ը Ծաղկաձորում կայանալիք եզրափակիչ փուլի մասնակիցներին:
«Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը 2-րդ փուլի մասնակիցներին մաղթելով հաջող մրցակցություն` նաեւ կարեւորեց նրանց գլխավոր ձեռքբերումը` ընտանիքի անդամների առողջությունը: «Այս մրցույթում թեեւ կան պատկառելի պարգեւավճարներ, բայց դա չէ ձեր գլխավոր նվաճումը: Ձեր մեջ պարտվողներ չկան: Բոլորդ էլ հաղթող եք: Հաղթում է ձեր ընտանիքի անդամների առողջությունը, ձեր միջեւ հաստատվող միասնությունը եւ կապը: Սա է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի նպատակն ու առաքելությունը», – ասաց Խ. Ասրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Խաչիկ Ասրյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև